Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե Լևոն Ալթունյանն այդպիսի բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել». Կարեն Կարապետյան

20:05, շաբաթ, 05 նոյեմբերի, 2016 թ.
«Եթե Լևոն Ալթունյանն այդպիսի բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել». Կարեն Կարապետյան
     Վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեցի գնահատական տալ առողջապահության նորանշանակ նախարարի՝ «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, մորգը» հայտարարությանը:
     «Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել... Իսկ ես համարում եմ նրան լավ մարդ, բարոյական մարդ, որպես պոտենցիալ կառավարիչ, ով կարող է առողջապահության համակարգում փոփոխություններ անել, որոնք ուղղված կլինեն մարդուն, քաղաքացուն բավարարելուն և ադմինիստրատիվ կառավարման թերությունները շտկելուն»,- ասել է վարչապետն ու ավելացրել՝ առողջապահության նախարարի հայտարարության մասին անձամբ չի կարդացել, սակայն տեղեկանալուն պես, առավոտյան խոսել է Լևոն Ալթունյանի հետ:
18010 | 5
Facebook