Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անհետ կորած աղջկան վերջին անգամ տեսել են Աբովյան գնացող ավտոբուսում

12:35, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2016 թ.
Անհետ կորած աղջկան վերջին անգամ տեսել են Աբովյան գնացող ավտոբուսում
     Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին` ժամը 15.30-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
     Ինեսա Սրապիոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրել էր դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել, 095-90-90-77, 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով։
     Լուսանկարիչ Էդգար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հատկապես Աբովյան քաղաքում ու հարակից գյուղերում ապրողներն ուշադիր լինեն, քանի որ աղջկան վերջին անգամ տեսել են Աբովյան գնացող ավտոբուսում:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Ինեսայի հայրն ասաց, որ նրանից դեռ ոչ մի նորություն չունեն:
15612 | 0
Facebook