Բրիտանացի փորձագետները կոչ են անում սովորել ուտել միևնույն ժամին։ Գաստրոէնտերոլոգները հաստատում են` ժամանակակից մարդկանց համար նյարդային համակարգը հոգնածությունից պաշտպանելու և անվերջ քնի պակասից չտառապելու համար, կանոնավոր և ըստ ռեժիմի սնվելը լավագույն ձևաչափն է:
Գիտնականները խորհուրդ են տալիս ուտել օրը 5 անգամ` 3 անգամ հիմնավորապես և 2 անգամ թեթև նախաճաշել:
Նրանց խոսքով, ամենօրյա սննդի նման գրաֆիկն առավել բարենպաստ է մարդու նյարդային համակարգի և հոգեկան առողջության համար:
«Նախաճաշ՝ լավ է սկսել ժամը 7: 00-ին` շիլայից կամ ձվածեղից, ժամը 11-00-ին կարելի է ուտել յոգուրտ կամ մրգեր, ճաշ` 13-00-ին, իսկ հաջորդ սնունդը` փոքր խորտիկի տեսքով` 16-00-ին. ընթրիքը պետք է լինի ոչ ուշ, քան 19-00-ին»,- նշել են մասնագետները: