Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Ամերիկայի 3 պետություններում արտակարգ իրավիճակ է

14:05, ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2015 թ.
Հարավային Ամերիկայի 3 պետություններում արտակարգ իրավիճակ է

Արգենտինայում ավելի քան 20 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը ջրհեղեղների պատճառով: Տուժել են հատկապես Ուրուգվայի և Պարագվայի հետ սահմանակից նահանգները:

Արտակարգ իրավիճակ է հաստատվել Կոնկորդիա քաղաքում, որտեղ Ուրուգվայ գետը գերազանցել է 15,5 մ նշաձողը:

Ջրհեղեղներից տուժել են նաև Ուրուգվայն ու Պարագվայը: Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում իրենց տներն է լքել 72,5 հազար մարդ, հայտարարվել է արտակարգ իրավիճակ, ևս 30 հազար մարդ տուժել է երկրի այլ նահանգներում: Այստեղ ջրի մակարդակը ճգնաժամային շեմը գերազանցել է 2 անգամ:

Ուրուգվայում արտակարգ իրավիճակ է 4 նահանգներում: Տեղի օդերևութաբանները եղանակային պայմանները կապում են Էլ-Նինյո ֆենոմենի հետ: Այս երևույթն իրենից ներկայացնում է տաք հոսանքներ, որն առաջացնում է ջերմաստիճանի բարձրացում Խաղաղ օվկիանոսի հասարակածային շրջաններում: Այն ազդեցություն է թողնում քամիների առաջացման վրա և հորդառատ անձրևներ առաջացնում Հարավային Ամերիկայում:

13165 | 0
Facebook