Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ժաննա Ֆրիսկեի որդուն նոր հայր է հայտնվել

12:21, ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2015 թ.
Ժաննա Ֆրիսկեի որդուն նոր հայր է հայտնվել

Ռադիկ Գուշին անունով ոմն իրավաբան հայտարարել է, թե ինքն է ռուս երգչուհի, քաղցկեղից մահացած Ժաննա Ֆրիսկեի միակ որդու՝ Պլատոնի իրական հայրը: Նա արդեն դատական հայց է ներկայացրել, որի համաձայն, Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելյովն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի ԴՆԹ անալիզ հանձնել՝ իր որդու՝ Պլատոնի հայրությունը հաստատելու համար:

Ի դեպ, Պլատոնի նորահայտ «հայրիկը» Ֆրիսկեի հոր մտերիմ ընկերն է: Նա 32 տարեկան է, ամուսնացած է, ունի մեկ որդի: Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում կասկածներ է հարուցել հատկապես այն փաստը, որ նա որոշել է հանկարծ խախտել 2 տարվա լռությունն ու վտանգի ենթարկել իր ընտանիքը:

Գուշինը պատմել է, որ ինքն ու Ֆրիսկեն սիրավեպ են ունեցել 2012 թվականին, հանդիպել են հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում, հետո բաժանվել են, իսկ ամառվա վերջին, իբրև թե, Ժաննան իրեն հայտնել է հղիության մասին, ինչից 9 ամիս հետո ծնվել է Պլատոնը: Նա նաև պնդում է, թե Շեպելյովին որպես Պլատոնի հայր գրանցել են ամերիկյան համապատասխան ծառայությունների աշխատակիցները՝ հիմնվելով միայն շոումենի բանավոր հավաստիացումների վրա, իսկ երգչուհին իր համաձայնությունը չի տվել:

17164 | 2
Facebook