Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կլքի իր պաշտոնը. «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը

15:08, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կլքի իր պաշտոնը. «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն անդրադարձել է հայաստանյան ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությանը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, երկրի ամենահարուստ անձանցից մեկը` Գագիկ Ծառուկյանն, առաջիկա օրերին մտադիր է լքել իր պաշտոնը: Համաձայն շրջանառվող լուրերի` Ծառուկյանը կդառնա ԲՀԿ պատվավոր նախագահ` առանց կառավարական որևէ լծակի: Իսկ թե ով կդառնա կուսակցության նոր առաջնորդը, հատնի չէ: Հնարավոր է, որ այդ պաշտոնն ստանձնի կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ ներկա դրությամբ կուսակցության շարքերը լքել է 5 պատգամավոր:

Գործակալությունը հիշեցնում է նաև, որ փետրվարի կեսերին Ծառուկյանի ու Սարգսյանի միջև հարաբերությունները խիստ սրվել էին: Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի քաղաքական գործունեությունը ու զրկել նրան ԱԱԽ անդամակցությունից: Ծառուկյանն էլ հակադարձել էր, թե դա պայմանավորված է իր կողմից Սերժ Սարգսյանի առաջարկությունը մերժելու հետ: Ըստ Ծառուկյանի` Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել էր սահմանադրական փոփոխություններ կատարելու և խորհրդարանական կառավարման ձևին անցնելու դեպքում ստանձնել նախագահի պաշտոնը:

8652 | 8
Facebook