ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում, 2016 թվականի տվյալների համաձայն, 0-18 տարեկան երեխաների շրջանում վնասվածքների, թունավորումների և այլ արտաքին պատճառների ազդեցության հետևանքով պայմանավորված մահացությունը նույն տարիքային խմբի մահացության ընդհանուր կառուցվածքում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը` կազմելով 22.4%․
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, երեխաների վնասվածքները հանդիսանում են հանրային առողջապահության գերակա խնդիր: Համաձայն ԱՀԿ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական վնասվածքների կանխարգելման և գնահատման համաշխարհային զեկույցի՝ ամեն տարի աշխարհում վնասվածքներից 0-18 տարեկան 950.000 երեխա է մահանում, վնասվածքների պատճառով տասնյակ միլիոնավոր երեխա դառնում է հաշմանդամ: Չկանխամտածված վնասվածքները, որոնք կազմում են նշված դեպքերի գրեթե 90%-ը, 1-18 տարեկան երեխաների մահվան պատճառների կառուցվածքում զբաղեցնում են առաջին, իսկ Երեխաների շրջանում մահվան և ոչ մահվան ելքով վնասվածքների հիմնական մասը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային պատահարներով (ՃՏՊ), ջրահեղձությամբ, թունավորումներով, այրվածքներով և վայր ընկնելով:
ՃՏՊ-ների հետևանքով առաջացած վնասվածքներն ու ջրահեղձությունը, միասին վերցրած կազմում են մանկական վնասվածքների պատճառով երեխաների բոլոր մահվան դեպքերի 44%-ը: Ամբողջ աշխարհում միայն ՃՏՊ-ներից տարեկան ավելի քան 260,000 երեխա է մահանում։ ՃՏՊ-ը 15-19 տարեկան երեխաների և դեռահասների մահվան պատճառների կառուցվածքում զբաղեցնում են առաջին, իսկ 5-14 տարեկան երեխաների շրջանում` երկրորդ տեղը: Ըստ ԱՀԿ տվյալների, բարձր եկամուտ ունեցող երկրների համեմատ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ՃՏՊ-ից երեխաների մահանալու ռիսկը 1․6 անգամ ավելի բարձր է։ Այս առումով ռիսկի հիմնական գործոններն են՝ ճանապարհի ոչ անվտանգ նախագծումը, հեծանվային, ինքնագլորների և սկուտերների ուղիների բացակայությունը, արագությունը, ալկոհոլի օգտագործումը և անվտանգության միջոցների, նախ և առաջ, մեքենաներում երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղերի, ամրագոտիների անտեսումը:
ՃՏՊ-ները և բարձրությունից ընկնելու հետ կապված վնասվածքները հաճախ բերում են նաև ուղեղի և վերջույթների վնասվածքների և, որպես հետևանք, երեխաների հաշմանդամության պատճառ դառնում։ Համաձայն ԱՀԿ տվյալների, աշխարհում տարեկան գրեթե 10 մլն երեխա վնասվածք է ստանում կամ հաշմանդամ է դառնում ՃՏՊ-ների հետևանքով: Ամբողջ աշխարհում վայր ընկնելը չկանխամտածված վնասվածքների հետևանքով առաջացած մահերի կազմում թվով երկրորդն է: Այն կազմում է երեխաների անհետաձգելի բուժօգնության հիվանդանոց դիմելու դեպքերի կեսը: Վայր ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքների ամենամեծ և ռիսկային խումբ են կազմում <1տարեկան երեխաները: Յուրաքանչյուր օր ավելի քան 1000 երեխա գլխուղեղի վնասվածքի հետևանքով հաշմանդամ է դառնում ամբողջ կյանքի ընթացքում:
Երեխաների վնասվածքների հետևանքով առաջացած մահվան ելքերի 21%-ը պայմանավորված է ջրահեղձությամբ, իսկ մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է 0-4 տարիքային խմբում:
ԱՀԿ տարածաշրջանի երկրներում չկանխամտածված վնասվածքներից երեխաների մահացության երրորդ հիմնական պատճառը թունավորումներն են։ Նշված վնասվածքներից տարեկան շուրջ 125.000 Այրվածքներից երեխաների մահացության ավելի քան 95%-ի պատճառը կրակից այրվածքներն են: Կրակից ստացված այրվածքներից ամեն տարի մահանում է շուրջ 260.000 երեխա: Տաք հեղուկներից կամ այլ պատճառներից առաջացած տեղային այրվածքները ևս համարվում են ոչ մահացու վնասվածքների և հաշմանդամության առաջացման տարածված պատճառ:
Համաձայն ՀՀ ԱՆ առողջապահության տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնի 2016թ.-ի տվյալների, 0-18 տարեկան երեխաների շրջանում վնասվածքների, թունավորումների և այլ արտաքին պատճառների ազդեցության հետևանքով պայմանավորված մահացությունը նույն տարիքային խմբի մահացության ընդհանուր կառուցվածքում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը` կազմելով 22.4%, ընդ որում բոլոր տարիքային խմբերում տղաների շրջանում մահացությունը գրեթե 5 անգամ բարձր էր։
Երեխաների մոտ վնասվածքների առաջացման խնդրում էական նշանակություն ունեն նրանց անատոմիաֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները, ֆիզիկական և մտավոր զարգացումը, կենցաղային հմտությունների անբավարարությունը, մեծ հետաքրքրասիրությունը և այլն:
Երեխաների վնասվածքները, հիմնականում՝ նրանց նկատմամբ անբավարար հսկման և ուշադրության հետևանք են: Մանկական կենցաղային վնասվածքների բազմազան պատճառներից կարելի է առանձնացնել ՝
• երեխայի սխալ խնամքը
• տնային կենցաղավարության կարգուկանոնի բացակայությունը
• դաստիարակության թերացումները տանը և դպրոցում, ընդհանուր օգտագործման վայրերում ճիշտ պահվածքի բացակայությունը:
Ուստի, մանկական վնասվածքների մեծ մասը կանխարգելելի է: Կանխարգելման միջոցներնից են՝
• երեխաների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, անվտանգ ժամանցի կազմակերպումը
• դեղորայքի և թունավոր նյութերի պահպանումը երեխաների համար անհասանելի /դժվար հասանելի տեղերում
• ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցումը երեխաներին
• երեխաներին խաղալու համար հատուկ տարածքների հատկացումը
• ճանապարհի բանուկ մասերում խաղերի և չարաճճիությունների արգելումը,
• երկարօրյա խմբերի կազմակերպումը (կրտսեր և միջին տարիքի դպրոցականների համար)»: