Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սեյրան Սարոյանը կփոխարինի՞ Յուրի Խաչատուրովին

10:17, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2011 թ.
Սեյրան Սարոյանը կփոխարինի՞ Յուրի Խաչատուրովին
     ''Ժողովուրդ'' օրաթերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ պաշտոնաթող գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը նախորդ շաբաթ գնացել է ՀՀ նախագահի նստավայր և հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Մինչ այդ և հանդիպումից հետո հատկապես Սարոյանի թիմակիցներն ակտիվորեն քննարկում են, որ առաջիկայում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակվելու Սեյրան Սարոյանը, և որ իշխանական վերնախավում արդեն կայացվել է այդ որոշումը: Հայտնի է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկության մասին պարբերաբար լուրեր են պտտվում: Երբ ''Ժողովուրդ''-ը փորձեց հետաքրքրվել, թե որքանով է ռեալ Սարոյանի ԳՇ պետ դառնալու հեռանկարը, ինքը` Ս. Սարոյանը, հարցը լսելուց հետո զարմացավ, որ այդ թեմայի վերաբերյալ իրեն հարց է տրվում, ապա հորդորեց հեռու մնալ բանակի մասին գրելուց: Հիշեցնենք, որ Սարոյանը Գագիկ Ծառուկյանի և Մուրադ Գուլոյանի երեխաների հարսանիքի քավորն է:
10184 | 0
Facebook