Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Շերիֆը նախագահի վերահսկողության ծառայության պետի տեղակա՞լ

10:00, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2011 թ.
Շերիֆը նախագահի վերահսկողության ծառայության պետի տեղակա՞լ
     ''Հրապարակ''-ը գրում է. ''Վովա Գասպարյանի` ոստիկանություն տեղափոխվելուց հետո համակարգից դուրս եկած որոշ անձինք պատրաստվում են ապաստանել նախագահականում: Տեղեկությունների համաձայն, ''Զվարթնոց'' օդանավակայանի անվտանգության ծառայության պետ, ''Շերիֆ'' մականունով Կարեն Բաբայանը հնարավոր է` նշանակվի նախագահի վերահսկողության ծառայության պետի տեղակալ: Հիշեցնենք, որ Գասպարյանի նշանակվելուց ժամեր անց Շերիֆն ազատման զեկուցագիր գրեց՝ ժամանակին Գասպարյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Իսկ նախագահական տեղափոխվելու համար, ըստ տեղեկությունների, միջնորդում է Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Բաբայանների ընտանիքի հետ'':
8283 | 0
Facebook