«Գաղտնիք չէ, որ այս շարժման առաջին իսկ օրերից ինձ ու այս շարժումը կապել են երկրորդ նախագահի և ռուսական գործակալական ցանցի հետ: Ուրեմն, այս մարդիկ 6 անգամ` շաբաթը մեկ, սոցիոլոգիական հարցում են արել, որ պարզեն` ով ինչ ռեյտինգտ, հակատեյտինգ ունի: Ստախոսի պարագայում բոլոր պատասխանները եղել են հայհոյանքներ: Անկեղծ եմ ասում:
Ըստ այդ հարցումների` հակառեյտինգների շարքում են եղել Ռուսաստանը և երկրորդ նախագահը: Եվ որոշել են` իրենց ամբողջ քարոզչությունը տանել կապել Ռուսաստանին և երկրորդ նախագահին: Առանց ամաչելու առաջին իսկ օրվանից սկսել են թունավորել բոկորին: Վերջինն էլ ԱԺ ամբիոնից անամոթաբար հայտարարելն էր, որ այս շարժումը տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի և Գարեգին Երկրորդի գլխավորությամբ: Ժողովուրդ, ես վստահեցնում եմ` այս շարժումը ոչ մեկի հետ կապ չունի, ոչ առաջինի, ոչ երկրորդի ոչ երրորդի, ոչ հյուսիսի, ոչ հարավի , ոչ անցյալի ոչ ներկայի: Մենակ ապագայի հետ կապ ունի, էն էլ սրանք ասում են` ապագա չկա»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը: