Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Մինչև էդ Հայաստանից ո՞ր մասը կմնա». Աննա Կոստանյան

16:36, երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.
«Մինչև էդ Հայաստանից ո՞ր մասը կմնա». Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ հետաքրքիր վերադասավորություններ են գնում հայկական քաղաքական դաշտում՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ուղղակի չգիտենք՝ մինչև էդ Հայաստանից ո՞ր մասը կմնա, ո՞ր համայնքներում հնարավոր կլինի տեղադրել ընտրատուփեր, որում՝ ոչ։
     Այո, շատ վատ ձևով հեգնում եմ շատ ցավալի թեմայի շուրջ, քանի որ չեմ ըմբռնում էս տրամաբանությամբ շարժվողների ուղեղի պարունակությունն ի՞նչ ուղղությամբ է աշխատում, ինչի՞ վրա են հույս դրել, որ հիմիկվանից պատրաստվում են 26-ի ընտրություններին, երբ Հայաստանի մի շարք բնակավայրերի հանձնման գործընթացը դեռ չի ավարտվել։ Ու առհասարակ, էդ ո՞ւմ կազմակերպելիք ընտրություններին եք պատրաստվում, էս իշխանությա՞ն, լո՞ւրջ, պատրաստվում եք հանցակի՞ց դառնալ Տավուշի հայկական հողերի, Տիգրանաշենի, ու էլի մի շարք հայկական բնակավայրերի հանձնման գործընթացին...»։

Աղբյուրը` Աննա Կոստանյան
1454 | 0
Facebook