Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը

11:30, երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.
IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը

2024 թվականի հունիսի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է - AMANLBB2QER7 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

• Թողարկման ծավալը – 3 միլիարդ ՀՀ դրամ
     • Արժեկտրոնային եկամտաբերությունը – 9,50 %
     • Շրջանառության ժամկետը – 27 ամիս
     • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 3 ամիս
     • Մարման ամսաթիվ – 17/09/2026
    

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2024թ․-ի հունիսի 17-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 16-ը ներառյալ։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց՝ մի քանի հպումով, առանց Բանկի մասնաճյուղ այցելելու։ Պարզապես IDBanking.am առցանց հարթակում մուտք գործեք «Արժեթղթեր» բաժին, ընտրեք պարտատոմսերի տեսակը և քանակը և կատարեք գնում։

Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։

Պարտատոմսերը թողարկվելու են Կենտրոնական բանկի նախագահի 18 հոկտեմբերի 2023թ. թիվ 1/520 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակներում: Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

1345 | 0
Facebook