Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Միջազգային

«Միջուկային զինանոցը պետք է բերել պատրաստվածության վիճակի»․ Սթոլթենբերգ

11:06, երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.
«Միջուկային զինանոցը պետք է բերել պատրաստվածության վիճակի»․ Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրները բանակցում են միջուկային զինանոցը պատրաստվածության վիճակի բերելու շուրջ։ Այս մասին նա ասել է The Daily Telegraph-ին տված հարցազրույցում։

«Ես չեմ խորանա օպերատիվ մանրամասների մեջ, թե միջուկային քանի մարտագլխիկ պետք է պատրաստվածության վիճակի բերվի և ինչպես պետք է դրանք պահվեն, սակայն մենք կխորհրդակցենք այդ հարցով»,- ասել է Սթոլթենբերգը։

Նա պարզաբանել է, որ «դաշինքի նպատակն առանց միջուկային զենքի աշխարհն է»։

2231 | 0
Facebook