Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Երևանի ոչ մի կամուրջ անձնագիր չունի, սեյսմիկ ուսումնասիրություն է պետք»․ Կամո Արեյան

10:48, երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.
«Երևանի ոչ մի կամուրջ անձնագիր չունի, սեյսմիկ ուսումնասիրություն է պետք»․ Կամո Արեյան

«Երևան քաղաքի կամրջային բոլոր կառուցվածքների, տրանսպորտային հանգույցների և թունելային կառույցների սեյսմիկ վիճակի ուսումնասիրության անհրաժեշտություն կա»,- այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
     «Որքան էլ տարօրինակ թվա, բայց Երևան քաղաքի ոչ մի կամուրջ չունի անձնագիր, ելակետային տվյալները կան, բայց անձնագրեր չունեն։ Ինչպես նաև հաշվարկված չէ կրողունակությունը։ Նախագծային տվյալներում դրանք առկա են, բայց քանի որ փոխվել է քաղաքի երթևեկի ինտենսիվությունը, պետք է սեյսմիկ վիճակն ուսումնասիրվի՝ պարզելու, թե կամուրջները որքա՞ն կդիմանան այսօրվա ծանրաքաշ մեքենաների ինտենսիվությանը»,- ասաց նա։
     Քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից խնդրի լուծման ուղղությամբ տրվեց հանձնարարական։

Գործակարգավարական խորհրդակցություն
1090 | 0
Facebook