Թուրքիայում Կուրբան Բայրամի՝ զոհաբերության տոնակատարության առաջին օրը շուրջ 16 հազար մարդ վնասվածք է ստացել։ Այս մասին X-ում գրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, փոխանցում է TRT-ն։
«Անկարայում տուժել է 1274, Ստամբուլում՝ 840, Իզմիրում՝ 416 մարդ»,- ասել է նա։
Վերջինը բացատրել է՝ պատճառն այն է, որ զոհաբերված կենդանիների սպանդն իրականացրել են ոչ պրոֆեսիոնալները։ Չնայած տեղի իշխանությունները պահանջում են, որ ծեսը կատարվի հատուկ նախատեսված վայրերում, այդ կանոնները հաճախ անտեսվում են։