Միացյալ Նահանգները ողջունում է կայուն խաղաղության ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի քայլերը և պատրաստ է աջակցել դրանց: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ այդ երկրի նախագահին հղած շնորհավորական ուղերձում:
«Մենք ողջունում ենք կայուն և արժանապատիվ խաղաղություն ապահովելու ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի ձեռնարկած քայլերը և պատրաստ ենք աջակցելու այդ ջանքերին»,- Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:
Ջո Բայդենն Իլհամ Ալիևին գրել է նաև, որ Վաշինգթոնը ցանկանում է զարգացնել գործընկերությունը Ադրբեջանի ժողովրդի հետ ու ամրապնդել կապերը:
Ադրբեջանն Անկախության օրը նշում է մայիսի 28-ին: