Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա կառավարման տոտալ չտիրապետում է». Գարիկ Պապոյան

16:06, չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ.
«Սա կառավարման տոտալ չտիրապետում է». Գարիկ Պապոյան

Դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Էսքան պարտությունների ու հիասթափության մեջ, մեկ ա մեջտեղից կիսվելով ու իմ ունակությունների չափով փորձում եմ մի նոր բան ստեղծեմ, մի օգուտ տամ իմ պետությանը: Բայց մի քիչ էլ պիտի «պետությունենք» ուզեն էլի...»: Տեսանյութում Պապոյանը նշում է, որ «Coma club»-ը չի բացվի. «Ծաղկաձորի տեղական ինքնակառավարման մարմինները որոշել են, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը տուրիստական սեզոնն է: Էն, ինչ արեց քաղաքապետարանը բացումից օրեր առաջ, համարում եմ կուրորտային տարածաշրջանի կառավարման նրբությունների տոտալ անտիրապետում»,- ասում է նա:

Աղբյուրը` Գարիկ Պապոյան
8575 | 0
Facebook