Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆուտբոլիստ Արմեն Ֆիշյանը ՌԴ-ում մահացու վրաերթի է ենթարկել 2 մարդու

16:54, երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ.
Ֆուտբոլիստ Արմեն Ֆիշյանը ՌԴ-ում մահացու վրաերթի է ենթարկել 2 մարդու

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Արմեն Ֆիշյանը մահացու վրաերթի է ենթարկել ՌԴ ՃՈ աշխատակցին և վարորդին։ Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, վթարը տեղի է ունեցել մարտի 23-ին՝ Ստրավրոպոլի երկրամասում։

Արմեն Ֆիշյանն իր ամենագնացով ուղևորվում էր Միներալնիե Վոդի։ «Կավկազ» ավտոճանապարհի 284-րդ կմ-ին վերջինս վրաերթի է ենթարկել ոստիկանության լեյտենանտին և վարորդին, որին ՃՈ աշխատակիցը կանգնեցրել էր՝ տուգանելու համար։ Արդյունքում երկուսն էլ մահացել են։ Դրանից հետո Ֆիշյանը փախուստի է դիմել։ Նշվում է, որ ձերբակալության ժամանակ Ֆիշյանը պնդել է, թե ոչ ոքի վրաերթի չի ենթարկել, բայց թե որտեղից է մեքենայի վրա արյուն հայտնվել, չի կարողացել բացատրել։ Ֆիշյանի դեմ քրգործ է հարուցվել։ Նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։

5407 | 0
Facebook