Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը հասել է 36,11 տոկոսի

23:54, ուրբաթ, 15 մարտի, 2024 թ.
ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը հասել է 36,11 տոկոսի

ՌԴ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ի դրությամբ քվեարկության առաջին օրը կազմել է 36,11 տոկոս, ասվում է ԿԸՀ կայքում։
     2018 թվականի ընտրություններում, երբ քվեարկությունը տեղի է ունեցել մեկ օր, մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ կազմել է 16,55 տոկոս, կեսօրին՝ 34,72, ժամը 17:00-ին՝ 51,9։ Ընդհանուր մասնակցությունն այն ժամանակ գերազանցել է 67 տոկոսը:
     Երեկ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ին Կամչատկայում և Չուկոտկայում բացվել են առաջին ընտրատեղամասերը։ Ուրբաթ օրը ժամը 9:00-ին քվեարկության կետեր են բացվել Ռուսաստանի ամենաարևմտյան շրջանում՝ Կալինինգրադի մարզում։
     Ընտրություններին վաղաժամ քվեարկել է գրեթե 2,6 մլն ռուսաստանցի։
     Ավելի քան 3 միլիոն մարդ արդեն քվեարկել է հեռակա կարգով, այդ թվում` Վլադիմիր Պուտինը։ Ընդհանուր առմամբ, մոտ 5 միլիոն մարդ նախատեսում է այս կերպ մասնակցել ընտրություններին։
     Երեք օր ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև տեղական ժամանակով ժամը 20:00-ն։ Քվեարկությունն ավարտվում է մարտի 17-ին։
     Նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։

3165 | 0
Facebook