Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ-ն պետք է դիմի ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի». Էդմոն Մարուքյան

22:30, շաբաթ, 09 մարտի, 2024 թ.
«ՀՀ-ն պետք է դիմի ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի». Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում շեշտեց` մտայնությունը, որ մենք միակողմանիորեն բարի կամք կդրսևորենք, և Ադրբեջանը դա կգնահատի և ինքն էլ բարի կամք կդրսևորի՝ չի աշխատել, չի աշխատում և չի աշխատելու: «Այս օրերին Ստեփանակերտում քանդվում է Ազգային Ժողովի շենքը, այսինքն եթե Ադրբեջանը պլան ուներ, որ հայերը այնտեղ պիտի ապրեն, դա չպիտի արվեր, սակայն Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես նման երևույթներին չի արձագանքում»,- շեշտել է Մարուքյանը՝ հավելելով, որ արցախահայության խնդիրը չի կարող լինել Ադրբեջանի ներքին գործը։

Մարուքյանը կարծում է, որ ՀՀ-ն պետք է դիմի Մարդու իրավունքների միջազգային դատարան՝ Ցեղասպանության կոնվենցիայի շրջանակներում՝ ընդդեմ Ադրբեջանի։ Սակայն դրա փոխարեն լսում ենք Սահմանադրությունը փոխելու մասին քննարկումներ: «Ես դեմ եմ պետության հիմքերը վերանայելուն»,- ասաց Մարուքյանը:

2195 | 1
Facebook