Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին՝ Էրդողանի հետ հանդիպման մասին

22:30, ուրբաթ, 08 մարտի, 2024 թ.
Զելենսկին՝ Էրդողանի հետ հանդիպման մասին

Սկսվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թեմաներից մեկը պետք է լինի ուկրաինացի գերիների ազատ արձակումը, սոցցանցում ասել է Ուկրաինայի նախագահը:
     «Ես հանդիպում եմ սկսել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ես շնորհակալ եմ Թուրքիային Ուկրաինային ցուցաբերած վստահելի աջակցության համար»,- ասել է Զելենսկին։
     Զելենսկին նշել է, որ Ուկրաինան, Թուրքիան, ողջ տարածաշրջանը և համաշխարհային պարենային անվտանգությունը պահանջում են «Սև ծովում նավարկության անվերապահ անվտանգություն»։
     «Մենք կարող ենք դրան հասնել՝ միասին աշխատելով», - հավելել է նա:
     Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան շահագրգռված է թուրքական պաշտպանական ընկերությունների հետ երկկողմ համագործակցության և արտադրության ամրապնդմամբ։
     Միաժամանակ, Ուկրաինայի ղեկավարի խոսքով, Կիևին անհրաժեշտ է Թուրքիայի օգնությունը ռազմագերիներին և բոլոր ուկրաինացիներին, այդ թվում՝ Ղրիմի թաթարներին ռուսական գերությունից ազատ արձակելու համար:

2713 | 0
Facebook