Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանն աջակցում է «մեկ Չինաստան» սկզբունքին

19:12, կիրակի, 14 հունվարի, 2024 թ.
Իրանն աջակցում է «մեկ Չինաստան» սկզբունքին

Իրանը վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավունքին՝ պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Չինաստանի վերամիավորմանը՝ հիմնված նեղուցի 2 կողմերի խաղաղ զարգացման վրա։

Այս մասին Թայվանում կայացած ընտրություններից հետո լրագրողներին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն իր արտաքին քաղաքականության հիմքն է համարում երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքը և այս համատեքստում միշտ հայտարարել է, որ սատարում է մեկ Չինաստան սկզբունքին»,- ասել է դիվանագետը։

3291 | 0
Facebook