Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը 7 տարի առաջ 3 հայ զինծառայողի սպանության գործով որոշում է կայացրել

19:18, հինգշաբթի, 04 հունվարի, 2024 թ.
ՄԻԵԴ-ը 7 տարի առաջ 3 հայ զինծառայողի սպանության գործով որոշում է կայացրել

7 տարի անց Չինարիում 3 հայ զինծառայողի սպանության դեպքերը Եվրոդատարանը համարել է կյանքի իրավունքի կոպիտ խախտում: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը։
     Գործը դատարան ներկայացրած միջազգային իրավունքի մասնագետը վճռից ընդհանուր առմամբ գոհ է, բացառությամբ որոշ դրվագների: Ադրբեջանը, ըստ Ղազարյանի, ներկայացրել է կեղծ ապացույցներ, առաջ քաշել վարկածներ, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արժանահավատ չի համարել:

Հայաստանի դեմ Գուրբանովի ներկայացուցիչների գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է: Եվրոդատարանը պարտավորեցրել է Բաքվին փոխհատուցել 32 հազար եվրո:

1992 | 0
Facebook