Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

12:18, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ.
18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել՝ ձգումներ կատարելով երկու շարժվող բեռնատարների միջև: Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը:
     Նա 44 ձգում է կատարել բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա` գերազանցելով իտալացի Տացիո Գավիոլիի սահմանած ռեկորդը (35 ձգում)։ Մանուկյանը ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

6138 | 0
Facebook