Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արտաքին ուժերը փորձում են հեղաշրջում կազմակերպել Վրաստանում»․ Թբիլիսիի քաղաքապետ

10:06, հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ.
«Արտաքին ուժերը փորձում են հեղաշրջում կազմակերպել Վրաստանում»․ Թբիլիսիի քաղաքապետ

Արտաքին ուժերը փորձում են Վրաստանում պետական հեղաշրջում կազմակերպել։ Այս մասին Rustavi-2 հեռուստաալիքի եթերում ասել է Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։

«Իհարկե, դրսից փորձ է արվում հեղաշրջում, հեղափոխություն իրականացնել երկրում։ Դրա օրինակն են անգամ այն օտարերկրացիները, որոնք մասնակցել են հանրահավաքին»,- ասել է նա։

Կալաձեն հիշեցրել է Էստոնիայի, Լիտվայի և Իսլանդիայի ԱԳ նախարարների ելույթները Թբիլիսիի կենտրոնում՝ մայիսի 15-ին կայացած հավաքի ժամանակ։ Նա քննադատել է դիվանագետների գործողությունները՝ դրանք անվանելով հասարակության բևեռացման փորձ և Վրաստանի նկատմամբ թշնամանքի դրսևորում:

1843 | 0
Facebook