Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին

19:18, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ.
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին

Դեկտեմբեր 11-ին, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կմասնակցեն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բրյուսելում: Այս մասին հայտնում են ԵԽ կայքից։

Հանդիպմանը մասնակցելու են ԵՄ երկրների ԱԳ նախարարները, ինչպես նաև նրանց գործընկերները «Արևելյան գործընկերության» 5 երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Բելառուսը չի մասնակցելու:

Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեին:

2143 | 1
Facebook