Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարս անցակետում եղանակային վատ պայմանների պատճառով մեծ խցանում է առաջացել։ Նոյեմբերի 20-ի խցանումների կադրերն ականատեսներն ուղարկել են «Իզվեստիա»-ին:
«Մենք գտնվում ենք Վերին Լարսի անցակետում։ Մինչ այստեղ հասնելը հաշվարկեցինք, որ խցանման երկարությունը 6 կմ է։ Դեռևս պարզ չէ, թե այն երբ կավարտվի, և երբ մարդիկ կկարողանան շարունակել իրենց ճանապարհը»,- ասել է ականատես Իրինա Հալլաևան։
Նա պարզաբանել է, որ խցանումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, ժամը 18:00-ից, քանի որ Վրաստանը փակել է ճանապարհը եղանակային վատ պայմանների պատճառով։
Հայտնի է, որ նախօրեին առատ ձյուն է տեղի ունեցել, ուստի ճանապարհը փակվել է ձնահոսքի վտանգի պատճառով։ Անցակետում երթևեկությունը երկու ուղղություններով էլ այս պահին արգելափակված է, այն չի բացվի մինչև եղանակային պայմանների բարելավումը։