Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փենթագոնը հայտարարել է Մերձավոր Արևելքում 900 զինվորականի տեղակայման մասին

00:25, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2023 թ.
Փենթագոնը հայտարարել է Մերձավոր Արևելքում 900 զինվորականի տեղակայման մասին

Ներկայում ԱՄՆ-ն հավելյալ զորք է տեղակայում Մերձավոր Արևելքում, ասել է Փենթագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը։
     Ռայդերի խոսքով՝ կոնտինգենտի կազմում կլինեն նաև ՀՕՊ համակարգերի օպերատորներ։

«Մոտ 900 զինվորականներ տեղակայվել են կամ գտնվում են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում»,- ասել է նա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հազարավոր ամերիկացի ծովային հետևակայիններ իջել են Իսրայել։ Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայելու է հրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր՝ THAAD համակարգերի մարտկոց, ինչպես նաև լրացուցիչ Patriot համակարգեր։ Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել է հարվածային խմբի ուղարկումը Միջերկրական ծովի արևելյան հատված, այն կգլխավորի USS Eisenhower ավիակիրը։ Ավելի վաղ Միջերկրական ծովի արևելյան շրջան է ժամանել մեկ այլ հարվածային խումբ՝ «Ջերալդ Ֆորդ» ավիակիրի գլխավորությամբ։

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ տարածաշրջանում ամերիկյան ներկայության ուժեղացման նպատակն է «երրորդ կողմերին զսպել Իսրայելի շուրջ սրացումն ընդլայնելուց»։ Միաժամանակ նշվել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ կռվել Իսրայելի կողմից, և չկան ամերիկյան ուժերի մասնակցության պլաններ պատանդ պահվող ԱՄՆ քաղաքացիների ազատագրման գործողություններին։

3481 | 0
Facebook