Իսրայելցի զինվորականները «կանաչ լույս» են ստացել ունեն Գազայի հատված մուտք գործելու համար, և ցամաքային գործողությունը տեղի կունենա, երբ նրանք պատրաստ լինեն: Այս մասին ABC News-ին ասել է Իսրայելի անվտանգության կաբինետի անդամ, էկոնոմիկայի նախարար Նիր Բարաքաթը: Ընդ որում, նա ցինիկաբար հայտարարել է, որ պատանդներն ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը «երկրորդական» կլինեն ՀԱՄԱՍ-ի ոչնչացման համեմատ։
«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք մեր պատանդներին ողջ վերադարձնելու համար։ Սակայն առաջնահերթ է ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը»,- ասել է Բարաքաթը։