ԱՄՆ-ն կորցրել է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից հետո։ Այս մասին The New York Times-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի Վաշինգթոնյան ինստիտուտի գիտաշխատող Խաֆսա Խալավան։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատասխանատու է Գազայի ուղղությամբ Իսրայելի հարվածների համար։
«Վաշինգթոնն արդեն կորցրել է հեղինակությունը Մերձավոր Արևելքում։ Ամերիկացիներն այս տարածաշրջանում ունեն զրո բարոյական հեղինակություն։ Ամերիկացի զինվորականները 2004 թվականին մասնակցել են իրաքցի ապստամբների դեմ պայքարին։ Դա վերջին տասնամյակում ամենաարյունալի մարտերից էր»,- ասել է Խալավան։