Գերմանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ բասկետբոլի աշխարհի չեմպիոն։ Կիրակի օրը՝ սեպտեմբերի 10-ին, Գերմանիայի հավաքականը Մանիլայում ընթացող աշխարհի առաջնության եզրափակչում 83:77 (47:47) հաշվով հաղթել է սերբերին։
Ավագ Դենիս Շրյոդերի գլխավորած թիմի հաղթանակը գերմանական սպորտի պատմության ամենամեծ անակնկալներից էր, գրում է DW-ն: