Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանի պատմության մեջ ամենավայրի շինարարական շրջանն այս իշխանության 5 տարիներն են եղել». Վ. Հարությունյան

00:42, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2023 թ.
«Երևանի պատմության մեջ ամենավայրի շինարարական շրջանն այս իշխանության 5 տարիներն են եղել». Վ. Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է. «Ինչ վերաբերվում է Երևանին.

Երևանի պատմության մեջ ամենավայրի շինարարական շրջանն այս իշխանության 5 տարիներն են եղել:
     Ամեն ազատ մետրի վրա բարձրահարկ շենքերի շինթույլտվություններ, նորակառույցների աննորմալ մեծ թաղամասեր, այդ թաղամասերը սպասարկելու համար անկարող նեղլիկ փողոցներ և այլ ենթակառուցվածքներ, ձևական կանաչապատում, մշտական փոշի, թթվածնի պակաս և այլն:
     Այդ վայրի շինարարությունն այժմ տարածվում է Երևանի վարչական սահմաններին ու անմիջապես դրանց հարակից համայնքներում: Այնինչ պետք էր գոնե Երևանի շրջակայքում ստեղծել անտառապատ գոտիներ:
     Ցավոք, Երևանն այլևս վաղուց բնակվելու համար հարմարավետ ու անվտանգ քաղաք չի»:

3066 | 0
Facebook