Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞ր հիվանդանոցի միջոցով է սա ազատվել բանակից»․ Արթուր Համբարձումյան

00:12, կիրակի, 27 օգոստոսի, 2023 թ.
«Ո՞ր հիվանդանոցի միջոցով է սա ազատվել բանակից»․ Արթուր Համբարձումյան

Նախկին ՔՊ-ական, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամբողջությամբ համաձայն եմ Ավինյան Տիգրանի հետ:
     Այո, քարոզարշավի ժամանակ իրեն պետք է հարցեր ուղղել միայն Երևանից:
     Հետևապես.
     Երևանի ո՞ր զինկոմիսարիատի, Երևանի ո՞ր հիվանդանոցի բժիշկի միջոցով է կարողացել՝ փսորիազ հիվանդության պատրվակով բանակից ազատվել:
     Քանի անգա՞մ է բազմապատկել կապիտալը թավշյա եսիմինչից հետո և դրա ո՞ր մասն է գտնվում Երևան քաղաքում:
     Երևանից քանի հազար տղա է զոհվել՝ 44-օրյա դավադրության հետևանքով: Քանիսի՞ անունն է հրապարակված, քանիսինը՝ ոչ:
     Քանի՞ քառակուսի մետրով է ավելացել Երևան քաղաքի գերեզմանների մակերեսը՝ 18-ի թավշյա եսիմինչից հետո»։

14392 | 1
Facebook