Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իսկ դուք դեռ հարցնում եք, թե ով է ծախում Հայաստանը». Վարդ Սիմոնյան

00:24, կիրակի, 27 օգոստոսի, 2023 թ.
«Իսկ դուք դեռ հարցնում եք, թե ով է ծախում Հայաստանը». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետության շալվար կմնա՞ մի երկրի փողքերին, որը բերնեբերան լցված է գործակալներով․ կեսը արևմտյան գրանտների հախն է հաչում՝ թքելով դեպի հյուսիս, կեսը եղած-չեղածը ճղում է, որ դառնա Կրեմլում Հայաստանի արտակարգ և լիազոր գուբերնատոր կամ գոնե՝ գուբերնատորի քիսաչի, կեսը սրանցից մեկի կամ երկուսի մասին գործակալական նոթեր է դիզում՝ չհասկանալով, որ ԱԱԾ-ի համար դրանք վաղուց մակուլատուրա են,
     կեսը հարևան, բարեկամին է ծախում գերեզմանի չափով մի գարաժի խաթեր, իսկ թաղերի երբեմնի գողականները հաջողացրել են երկրի ուժի կենտրոնների մոտ իրենց անդուլ աշխատանքի կես դրույքը առնվազն՝ բազմապատկել։
     Իսկ դուք դեռ հարցնում եք, թե ով է ծախում Հայաստանը։ Ես եմ ծախում, ես, որ սա գրեցի․․․․․»:

Աղբյուրը` Վարդ Սիմոնյան
5577 | 0
Facebook