Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրու ԲԿ-ից երկու տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ

15:24, երկուշաբթի, 14 օգոստոսի, 2023 թ.
Գյումրու ԲԿ-ից երկու տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ

Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
     «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածներից մեկն արդեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, մյուսը` դեռևս հետազոտման փուլում է:
     «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող քաղաքացին նույնպես հետազոտման փուլում է:
     Վերջիններիս առողջական վիճակների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:
     Հիշեցնենք, որ վթարից տուժածներից մեկը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում է, երկուսը` Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

2305 | 0
Facebook