Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2 տարում չեն կարողանում պարզել՝ ո՞վ է 4 մլն դոլարի վնաս տվել». Ոսկան Սարգսյան

17:12, երկուշաբթի, 10 հուլիսի, 2023 թ.
«2 տարում չեն կարողանում պարզել՝ ո՞վ է 4 մլն դոլարի վնաս տվել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը՝ կից լուսանկարներով. «2021թ․ հոկտեմբերից ՀՀ քննչական կոմիետում քննվում է Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստև գետի հունն ապօրինի քանդելու, այնտեղ անօրինական մեծ պատ կառուցելու, Իջևանի դենդրոպարկի ջրառն ավերելու գործը, սակայն այդպես էլ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Դենդրոպարկի ջրազրկման հետևանքով այդ բուսաբանական այգում չորացել է 1500 հազվագյուտ և արժեքավոր ծառ ու թափ, 24 հազար տնկի, պատճառված վնասը կազմում է ավելի քան 4 միլիոն ամերիկյան դոլար։ Մի խեղճ գյուղացի կարիքից դրդված՝ անտառում մի ծառ է կտրում, նրան բռնում-դատում եք, Իջևանի բուսաբանական այգին չորացնելու, վնասելու դեպքում ուժերդ չի պատում, որովհետև 4 միլիոն դոլարի վնաս պատճառողը սերտորեն փոխկապակցված է «նախկինների» և «հեղափոխականների» հետ»:

«2 տարում չեն կարողանում պարզել՝ ո՞վ է 4 միլիոն դոլարի վնաս տվել». Ոսկան Սարգսյան

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3497 | 0
Facebook