Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հորդորում ենք լիճ այցելելիս հոգատարությամբ վերաբերվել Կարմիր գրքում գրանցված այս անզուգական միջավայրին. ՇՄՆ

20:06, ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ.
Հորդորում ենք լիճ այցելելիս հոգատարությամբ վերաբերվել Կարմիր գրքում գրանցված այս անզուգական միջավայրին. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկար է հրապարակել և գրել. «Լուսանկարում Հայաստանի բնության գոհարներից մեկն է՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճը

Լիճը գտնվում է Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք։

Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Տարվա այս շրջանում լճի տարածքը զբոսաշրջային և արշավական խմբերի սիրելի այցելելու վայրերից է։

Արշավականներին և ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին հորդորում ենք լիճ այցելելիս առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական միջավայրին, առավել ևս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ»։

4673 | 0
Facebook