Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մինչդեռ Կառավարությունը մեծ-մեծ խոսում է պլաստիկի դեմ պայքարի մասին». ՀԲՃ

22:42, երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ.
«Մինչդեռ Կառավարությունը մեծ-մեծ խոսում է պլաստիկի դեմ պայքարի մասին». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է. «Կառավարությունը մեծ-մեծ խոսում է պլաստիկի դեմ պայքարի մասին, մինչդեռ սուպերմարկետները կիլոգրամով կամ գրամով վաճառվող բոլոր տեսակի ապրանքները փաթեթավորում են նման պլաստմասսայե տարաների մեջ։ Ո՛չ նպատակահարմարությունն է հասկանալի, ո՛չ էլ բնապահպանական առումով է սա ընդունելի։
     Կառավարությունն է պարտավոր հրահանգել, որ պլաստիկի կիրառությունը հասցվի նվազագույնի։
     Եթե մտածում եք, թե սուպերմարկետների՝ արհեստականորեն ստեղծած այս աղբը տեսակավորման աղբամաններ նետելով որևէ հարց է լուծվում, սխալվում եք։ Տեսակավորելն ու վերամշակելը միայն ծայրահեղ միջոց պետք է լինեն, առաջնայինը պլաստիկի կիրառության նվազեցումն է։
     Մեկնաբանություններում մեր նախաձեռնության՝ դեռևս 2016 թ․ դիրքորոշումն է պլաստիկի հետ կապված։ Կառավարության գործողությունները, այն էլ դոնորների ֆինանսավորմամբ, շարունակում են մնալ կիսատ, թերի ու ոչ մի նպատակի չհասցնող»։

4155 | 0
Facebook