Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախի կառավարությունը վախեցավ նման որոշման գնալ». Հայկ Խանումյան

12:48, ուրբաթ, 23 հունիսի, 2023 թ.
«Արցախի կառավարությունը վախեցավ նման որոշման գնալ». Հայկ Խանումյան

Արցախի տարածքային և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Ուսումնական գործընթացը օգոստոսի 1-ին սկսելու գաղափարը ճիշտ էր, կարող էր բերել լուրջ խնայողությունների էներգետիկ ճգնաժամի պարագայում, հնարավորություն տալ կրթական անխափան գործընթաց կազմակերպել։ Սակայն Արցախի կառավարությունը վախեցավ նման որոշման գնալ, որովհետև ֆեյսբուքում մի քանի դեմ կարծիքի հանդիպեց։ Պոպուլիստ, ինքնասիրահարված միջակություններից երբեք պատասխանատվություն մի սպասեք»:

Աղբյուրը` Հայկ Խանումյան
4506 | 0
Facebook