Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լոռիում սելավային հոսքի պատճառով ճանապարհը երկկողմանի փակվել է

22:48, հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ.
Լոռիում սելավային հոսքի պատճառով ճանապարհը երկկողմանի փակվել է

Հունիսի 22-ին, ժամը 17։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացել է սելավային հոսք․ երթևեկությունը երկկողմանի փակ է։
     Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
     Փրկարարները սահմանազատել են տարածքը։
     Դեպքի վայրում աշխատում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 1 ինքնաթափ, 1 էքսկավատոր և 1 ամբարձիչ։

4630 | 0
Facebook