Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայաստանը պետք է հրաժարվի Փաշինյանից. նա մոտեցնում է կործանումը». Արմեն Բաղդասարյան

00:12, չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ.
«Հայաստանը պետք է հրաժարվի Փաշինյանից. նա մոտեցնում է կործանումը». Արմեն Բաղդասարյան

«Ալիևին այդ բանակցային գործընթացը խաղաղության հասնելու համար չի պետք, պետք է հաջորդ պատերազմը լեգիտիմացնելու համար: Նա անում է ամեն ինչ, որպեսզի բանակցությունները ձախողվեն, և միջազգային հանրության աչքում ձախողման մեղավոր հռչակվի հայկական կողմը, և դա այդ հերթական քայլն էր: Այսինքն՝ պետք չէ ակնկալել, որ Ադրբեջանին խաղաղություն է պետք, նրանց պետք է օգտվել այս իրավիճակից և առավելագույնը պոկել, ինչն առայժմ հաջողվում է: Հետևաբար՝ քանի դեռ հաջողվում է, նա շարունակելու է տորպեդահարել և Հայաստանի իշխանությունների ցանկացած զիջման դիմաց նորանոր զիջումներ է առաջ քաշելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

Միջազգային հանրությունը, ըստ նրա, տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել. «Միջազգային հանրությունն այս իրավիճակում Հայաստանին օգնելու կամ տարածաշրջանում կայուն, տևական խաղաղության հասնելու որևէ շահ չունի, դրա համար էլ ոչ թե միջազգային հանրությունը, այլև իրենց դիտորդները շատ հաճախ չեն տեսնում, ասում են նաև, որ իրենք խնդիր էլ չունեն տեսնելու և պարտավոր չեն լինել ամեն տեղ, որտեղ միջադեպեր են լինում: Սա հասկանալի է, թե ինչու է արվում, որովհետև մեծ հաշվով, Արևմուտքի նպատակը մեր տարածաշրջանում ոչ թե խաղաղություն հաստատելն է, այլ մեր տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը: Դա կլինի խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի միջոցով, այլ հարց է, գուցե այո, նրանք շատ անկեղծ են, համակրում են մեզ, գուցե կցանկանային, որ Ռուսաստանն այստեղից դուրս մղվեր խաղաղ ճանապարհով, բայց եթե դա չստացվի, լինի պատերազմով, իրենք էլի դեմ չեն լինի: Իրենց համար կարևոր խնդիր է մեր տարածաշրջանում Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելը և հետագայում Իրանի դեմ ինչ-որ գործողությունների համար ավելի հարմար պլացդարմ ստեղծելը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանը պետք է հրաժարվի Փաշինյանից. նա մոտեցնում է կործանումը. Արմեն Բաղդասարյան
3398 | 1
Facebook