Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս «աղոթքը» հերթական կեղծիքն է». Ավետիք Իշխանյան

23:48, շաբաթ, 08 ապրիլի, 2023 թ.
«Այս «աղոթքը» հերթական կեղծիքն է». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ
     Սուրբ Զատկի տոնի առթիվ, վարչապետ կոչեցյալ դավաճանը հանդես է եկել աղոթք-սաղմոսով։
     «Ազատի՛ր ինձ, Տեր, չար մարդուց, անիրավ մարդուց փրկի՛ր ինձ:
     Իրենց սրտում նրանք անօրինություն խորհեցին, և գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստվեցին:
     Օձի պես սրեցին լեզուներն իրենց, և նրանց շրթների տակ թույն կար իժի»:
     Զարմանալի «աղոթքի» ընտրություն։ Եթե այս աղոթքն ընտրվել է անկեղծ, որը շատ կասկածելի է, ապա այն ինքնախոստովանություն է և աղաչանք առ Աստված, ինքն իրենից փրկելու։ Բայց քանի որ այս արարածը ոչ մի սրբություն չունի, մշտապես ստում է, կեղծում և միայն պաշտում է փողը, ապա այս «աղոթքը» հերթական կեղծիքն է սեփական մեղքերն այլոց վրա բարդելու»։

4101 | 6
Facebook