Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիոնել Մեսին կընդունի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ»-ի առաջարկը

19:42, չորեքշաբթի, 05 ապրիլի, 2023 թ.
Լիոնել Մեսին կընդունի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ»-ի առաջարկը

ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կընդունի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ֆուտբոլային ակումբի առաջարկը, հաղորդում է TodoFichajes-ը, որի տվյալներով՝ ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն հայտնել է ընտանիքի անդամներին և ընկերներին։

«Ալ Հիլյալը» ցանկանում է Մեսիի հետ կնքել երեք տարվա պայմանագիր, որով ֆուտբոլիստի ընդհանուր եկամուտը կկազմի մոտ 1,2 միլիարդ եվրո։

Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

Մեսին այս մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել է 17 գոլային փոխանցում։

7807 | 0
Facebook