Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե դեսպան լինեի, անպատիվ կհամարեի խորհդարանի նման ղեկավարի հետ ցանկացած շփում». Արտակ Զաքարյան

00:30, երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ.
«Եթե դեսպան լինեի, անպատիվ կհամարեի խորհդարանի նման ղեկավարի հետ ցանկացած շփում». Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․ «Եթե ՀՀ-ում հավատարմագրված որևէ երկրի դեսպան, այսօրվա դեպքից հետո, հանդիպում խնդրի ԱԺ Նախագահ ալենի մոտ (հատկապես` քաղաքավարական հանդիպում) ուրեմն վերջինս իրավունք ունի անհարգալից վերաբերվել այդ դեսպանին:
     Եթե ես դեսպան լինեի որևէ երկրում և այդ երկրի խորհրդարանի ղեկավարը փողոցում թքեր իր երկրի քաղաքացու, կամ իր հայրենակցի վրա (անկախ հանգամանքներից), այդ պահից անպատիվ կհամարեի խորհդարանի նման ղեկավարի հետ ցանկացած շփում»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
4384 | 2
Facebook