Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

23:54, չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ.
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր են փոխանակել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի շուրջ։

Այս մասին ասված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Թուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովը Թուրքիայում անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է Ադրբեջանի նախագահին, և շնորհակալություն է հայտնել այս նախաձեռնության համար։

Գագաթնաժողովը նվիրված է Թուրքիայում երկրաշարժի հետևանքների վերացման թեմային։

Հանդիպմանն ընդգծվել է, որ երկու երկրների միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով:

3398 | 1
Facebook