Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանությունը քո միջոցով երկրի ներսում պատերազմ է՞ հայտարարում». Տ. Աբրահամյան

00:18, շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ.
«Իշխանությունը քո միջոցով երկրի ներսում պատերազմ է՞ հայտարարում». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սասուն Միքայելյանը գնացել հասել է Հ1, որպեսզի ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ՆԳ նախարարին տեղյակ պահի, որ ինքը օրենքից դուրս է և պատրաստվում է սեփական պատկերացումներով հաշվեհարդար լինել Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի նկատմամբ:
     Ի դեպ, Սասուն Միքայելյան, հիշատակածդ իրավապահ համակարգին դիմելու ու զգուշացնելու կարիք չկա, իրենք քո կողքին են ու քո համար կանաչ լույս վառող են:
     Նախ տղերքին մոտիկ գալուց իմացի, որ լիքը մարդ իրենց հետ է ու սպասելու է` բոլորն էլ գիտեն, որ «բեզպրեդելի», նիկոլական բանդաների ռեժիմ է ու դրա ծանր հետևանքները երկիրն արդեն տեսել է:
     Դու դատվելուց կամ վախենալուց խոսելիս հիշի, որ ՀՀԿ-ում էլ ո´չ դատվելուց, ո´չ պետական մեքենայի այլանդակություններից, ո´չ էլ «ռազբոռկեքից» սարսափող չկա:
     Պատրաստ ենք:
     Ով ոնց եկավ, այնպես էլ պատասխան կստանա:
     Իշխանությունը քո միջոցով երկրի ներսում պատերազմ է՞ հայտարարում: Ինչ խոսք, սպասելի էր:
     Կարելի է արդեն գուշակել, թե ինչ գործընթացի մեջ է մտել իշխանությունն իր թուրք բարեկամների հետ, որ երկրի ներսում պատրաստվում են նոր պայթյուն հրահրել»:

4864 | 0
Facebook