Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԺԲ-ի ակցիային այս պաստառն էր պարզել՝ ԵՍ ՀԻՄԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԵՄ». լրագրող

23:36, երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ.
«ԱԺԲ-ի ակցիային այս պաստառն էր պարզել՝ ԵՍ ՀԻՄԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԵՄ». լրագրող

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Մտերիմ աղջիկներից մեկը վերջերս մասնակցել էր ԱԺԲ-ի ակցիաներից մեկին ու այս պաստառը պարզել՝ ԵՍ ՀԻՄԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԵՄ․․․ Պաստառը տեսել էին ԱԺԲ- ԲԵՎԵՌ-ի ակցիայի բոլոր ներկաները, բայց ոչ ոք չէր հասկացել, թե ինչ է գրված այնտեղ։ Չէր հասկացել, քանի որ ոչ անգլերեն գիտեն, ոչ էլ իրենց նեղություն են տալիս մտածել։ Ասված է ինչ-որ բան անել, ղեկավարները փողը ստանում են, այլ բանի կարիք չկա։
     Պաստառը պարզած այս աղջիկը ԱՄՆ-ից է եկել, լավ գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում ամերիկա-բրիտանական ծրագիրը մեր տարածաշրջանի համար։ Գիտի ու բոլորին ասում է, որ դա մեզ համար չարիք է, որ նրանց հետաքրքրում են միայն մեր հողերը, ու եթե դրանք լինեն թուրքի ոտքի տակ, ավելի լավ, քանի որ այդպես ավելի հարմար է նրանց համար։
     Միանշանակ, ռուսամոլները ևս հիմարություն են անում, եթե մտածում են, թե եթե մենք ձեռքներս ծալած նստենք, ռուսները մեզ կփրկեն։ Ոչ ոքի մենք պետք չենք, եթե մենք ինքներս մեզ չենք ուզում փրկել»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
5393 | 4
Facebook