Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բերձորի միջանցքի փակումն ու Գյումրիի ռազմաբազայի շրջափակումը կազմակերպված է նույն կենտրոնից». Ավ. Իշխանյան

23:48, կիրակի, 08 հունվարի, 2023 թ.
«Բերձորի միջանցքի փակումն ու Գյումրիի ռազմաբազայի շրջափակումը կազմակերպված է նույն կենտրոնից». Ավ. Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ ««ՀԵՐՈՍՆԵՐԸ»
     ԱԺԲ կոչվող հրոսակախումբը «հերոսաբար» շրջափակում է Գյումրի ռուսական ռազմաբազան, պահանջելով բացել Բերձորի միջանցքը։ Քաղաքագիտությունից տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած ոք գիտակցում է, որ ռուս խաղաղապահներն ու Գյումրիում տեղակայված ռազմաբազան միանգամայն տարբեր գործառույթներ ունեն։ Առաջինն՝ ապահովում է Արցախի անվտանգությունը և պարտավոր է կողմերի միջև չեզոքություն պահպանել, երկրորդը՝ որպես Հայաստանի դաշնակից երկրի ռազմաբազա՝ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, Թուրքիայի կողմից հնարավոր հարձակման դեպքում։ Չեմ կարծում, որ այս, ինչպես նշեցի, տարրական ճշմարտությունը չեն հասկանում հավաքի կազմակերպիչները։ Իհարկե, հասկանում են։ Այդ դեպքում հարց է առաջանում․ ի՞նչ նպատակ է հետապնդում այս «հերոսական» ակցիան։
     Նպատակը մեկն է, որպես առաջին քայլ հեռացնել հակամարտության գոտուց ռուս խաղաղապահներին և Արցախը հայաթափել, քանի որ 2020թ․ նրանց ծրագիրը լիակատար չիրականացվեց։ Արդեն երկրորդ քայլով՝ հեռացնել ռուսական ռազմաբազան Գյումրիից և Հայաստանը դարձնել ոտքի կոխան Թուրքիայի համար։
     Կարելի է հաստատապես պնդել, որ Բերձորի միջանցքի փակումն ու Գյումրիի ռազմաբազայի շրջափակումը կազմակերպված է նույն կենտրոնից։
     Հետաքրքիր է, որ այս նույն «հերոսները» ժամանակին ավտոերթ էին անում դեպի Արցախ, «հերոսաբար» գրավում ՊՊԾ գունդը, իսկ 2020թ․ ոչ միայն զենք չվերցրեցին և չմասնակցեցին պատերազմին, հետագայում չապստամբեցին, այլև այսօր, փոխանակ հարձակվեն ադրբեջանցի «բնապահպան», իրենց համախոհների վրա և բացեն Բերձորի միջանցքը, իրենց համար անվտանգ, իրականում՝ պատվերով ակցիաներ են կազմակերպում»։

5714 | 3
Facebook