Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի՞նչ ռազմավարական խնդիր է լուծում անտառների հրկիզումը»․ քաղաքագետ

23:06, ուրբաթ, 06 հունվարի, 2023 թ.
«Ի՞նչ ռազմավարական խնդիր է լուծում անտառների հրկիզումը»․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Իսկ ի՞նչ ռազմավարական խնդիր է լուծում անտառների հրկիզումը։
     ա. անտառային տեղանքում ԱԹՍ-ների աշխատանքը արդյունավետ չէ, իսկ հետևակային և հրետանային ստորաբաժանումների համար բավականին դժվարություններ հարուցող։
     բ. տագնապի և խուճապի հարուցում,
     գ. Հայկական կողմի հակազդեցության հնարավորությունների շոշափում,
     դ. դիվանագիտական աշխատանքի արդյունավետության ստուգում։
     Այսինքն, լայն առումով մեծանում է ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը, ինչը կարող է կախված լինել նաև առաջիկայում հնարավոր հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի պահանջների ամրացման ու մեծացման համար։
     Հայկական կողմի միակ խելամիտ հնարավորությունն այն է, որ հնարավոր ռազմական բախման դեպքում հայկական կողմը եթե ո՛չ ռազմավարական, ապա առնվազն մարտավարական հաղթանակ ապահովի։
     Մարտավարական հաղթանակը Հայաստանին հնարավորություն կտա չափավորել առնվազն Ադրբեջանի պահանջները, իսկ ռազմավարական հաղթանակը` կզսպի տեսանելի ապագայում Ադրբեջանի նոր ռազմական սադրանքի հավանականությունը առնվազն այն ուղղությամբ, որ ուղղությամբ կկրի մեծ կորուստներ` մարդկային, նյութական, բայց առաջին հերթին` տարածքային»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
5842 | 0
Facebook