Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ըստ Կիևի՝ Մենենդեսը ռուս է». Գագիկ Համբարյան

00:42, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
«Ըստ Կիևի՝ Մենենդեսը ռուս է». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը ռո՞ւս է. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների նախագահ Ռոբերտ Մենենդեսի հայտարարությանը, որ վերջին արցախյան պատերազմի ժամանակ Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆոր, որը Բաքուն օգտագործել է հայերի դեմ, արժանացել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան զավեշտալի և ծիծաղելի արձագանքին...

Ըստ դեսպանատան` «Ուկրաինան երբեք ոչ մի տեղ (նաև Ադրբեջանին) ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել։ Ռուսական հերթական կեղծարարությունը նպատակ ունի անվստահություն և կասկած սերմանել Ուկրաինայի և Հայաստանի միջև»։

Մի կողմ եմ թողնում, որ առաջին արցախյան պատերազմից հետո, որի ժամանակ Կիևն օգնում էր թուրքերին, մեր միջև վստահություն չի էլ եղել... Իսկ վերջին արցախյան պատերազմից հետո, երբ Կիևը շնորհավորեց Բաքվին հաղթանակի կապակցությամբ, ուղղակի ցինիկություն է խոսել վստահությունից...

Բայց ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ նկատի ունեն ուկրաինացիներն ասելով՝ «ռուսական հերթական կեղծարարություն», երբ այդ հայտարարությունն արել է ամերիկացի պաշտոնյա օրենսդիր Ռոբերտ Մենենդեսը... Ըստ Կիևի` Մենենդեսը ռուս է...»:

4702 | 0
Facebook